Մրցավարին հայհոյելու նոր դեպքեր Հայաստանում. ՀՖՖ-ն խիստ պատիժներ է կիրառել

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ-ի կայքից տեղեկանում ենք, որ նիստի ժամանակ երկու որոշում է կայացվել մրցավարներին հայհոյելու դեպքերի վերաբերյալ:

Բարձրագույն խմբի 21-րդ տուրի «Արարատ» — «Նոա» խաղում (0:0) տանտերերի մարզիչ Գագիկ Սիմոնյանը հայհոյել է մրցավարներին, ինչի պատճառով ՀՖՖ-ն որոշել է 5-խաղյա որակազրկում սահմանել: «Արարատը» տուգանվել է 250 հազար դրամով:

Առաջին խմբի 22-րդ տուրի «Դիլիջան» – «Շիրակ-2» խաղում հյուրերի հարձակվող Առլեն Ծատուրյանը հեռացվել է մրցավարին հայհոյելու համար: ՀՖՖ-ն նրան որակազրկել են 5 խաղով, իսկ Գյումրու ակումբին տուգանել` 250 հազար դրամ:

Նույն խաղում «Դիլիջանի» ֆուտբոլիստների «ոչ սպորտային վարքագիծ դրսևորելու» համար  ակումբը տուգանվել է 50 հազար դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով