Շուտով կհայտարարվի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին. հայտնի է նրա նոր թիմը

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը շարունակելու է ելույթները Կիպրոսում:
29-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Անորտոսիսի» ֆուտբոլիստ: Սպասվում է, որ պաշտոնական հաստատումը կկատարվի առաջիկա օրերին, վստահեցնում է 24sports.com.cy-ն:
Համբարձումյանին հրավիրելու ցանկությունը հայտնել էր «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայան: Կիպրոսի ընդհատված առաջնությունում վրացու թիմը, «Օմոնիայի» հետ միասին, 43 միավորով կիսում է 1-2 տեղերը:
Հիշեցնենք, որ վերջին 2 տարին Համբարձումյանն անցկացրել է կիպրոսյան «Էնոսիս Նեոնի» կազմում: