«Ռոմայի» տնօրեն. «Ամեն ինչ կանենք, որ Մխիթարյանը մնա մեր ակումբում»

«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին հարցազրույց է տվել Sky Sports-ին, որի ժամանակ խոսել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մասին, որին վարձակալել են «Արսենալից»:

«Հենրիխի ու Սմոլինգի վարձակալությունները շատ հաջողված էին: Մխիթարյանին որոշ ժամանակ կորցրեցինք վնասվածքի պատճառով, սակայն նա իրեն լավ է զգում մեզ մոտ: Նրա կնոջը շատ դուր է գալիս Հռոմը:

Ամեն ինչ կանենք, որ Մխիթարյան ու Սմոլինգը մնան մեր ակումբում, հատկապես, որ նրանք նույնպես դա են ուզում»,- ասել է իտալացին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով