Վանդա Նառա. «Ֆուտբոլում կանանց վերաբերվում են ինչպես աման լվացողների»

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը Վանդա Նառան, ով նաև արգենտինացու գործակալն է, խոսել է ֆուտբոլում սեռական անհավասարության մասին:

«Մաուրոն տղամարդկանց շովունիզմի հակապատկերն է: Նա հիանում է անկախ կանանցով, որոնք պայքարում և աշխատում են իրենց իրավունքների համար: Այդ պատճառով ես եմ նրա գործակալն այնպիսի տղամարդկանց աշխարհում, ինչպիսին ֆուտբոլն է, որտեղ մինչև հիմա կանանց վերաբերվում են որպես աման լվացողի»,- Վանդայի խոսքերն է մեջբերում Gento-ն:

Ավելի վաղ Նառան համաձայնեցրել էր Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որը հետո ձևակերպվել է պաշտոնապես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով