«Բարսելոնան» հուլիսին նոր մարզաշապիկով հանդես կգա «Էսպանյոլի» դեմ խաղում

«Բարսելոնան» մոտակա ժամանակահատվածում պաշտոնապես կներկայացնի  իր նոր տնային մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար։

Սպասվում է, որ հուլիսի  երեքին  այդ մարզաշապիկը արդեն կլինի  վաճառքի մեջ, իսկ  հուլիսի 7-ին կամ 8-ին  կապտանռնագույնները  այդ մարզաշապիկով կխաղան  «Էսպանյոլի» դեմ կատալոնական դերբիում։

Օգոստոսի  սկզբին «Բարսելոնան»  հանդիպում ունի «Նապոլիի» հետ  Չեմպիոնների լիգայի շրջանակներում, սակայն ներկա պահին հայտնի չէ, կթույլատրեն ակումբին հանդես գալ  այդ մարզաշապիկով, թե ոչ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով