Գեղամ Կադիմյանի գոլային փոխանցումն օգնեց «Նեմանին» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնել (Տեսանյութ)

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 13-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սմոլևիչին»: 67-րդ րոպեին շքեղ անցումով ու հարվածով հաշիվը բացել է տանտերերի փորձառու ավագ Վալերի Ժուկովսկին:

Գրոդնոն ներկայացնող թիմի հաղթանակն ամրապնդվել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանի օգնությամբ: 88-րդ րոպեին կազմակերպած գեղեցիկ գրոհի ժամանակ 27-ամյա կիսապաշտպանը փոխանցում է կատարել Մաքսիմ Յաբլոնսկուն, ով դիպուկ հարված է կատարել:

Կադիմյանը 7 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը,սակայն հասցրեց նաև 3-րդ գոլային փոխանցումը կատարել:

«Նեմանը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 20 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով