Էդգար Բաբայանի շքեղ անցումն ու գոլային փոխանցումը փրկել է «Հոբրոյին» (Տեսանյութ)

Դանիայի առաջնության 27-րդ տուրում կայացել է «Հոբրո» – «Հորսենս» հանդիպումը: Արձանագրվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

Հաշիվը բացել են հյուրերը, սակայն քիչ անց` 19-րդ րոպեին տանտերերը պատասխան գոլն են խփել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն աջ եզրով ձեռնարկած հիանալի անցումից հետո գոլային փոխանցում է կատարել Իմեդ Լուատիին:

Դանիայի առաջնության հիմնական մրցաշարից հետո թիմերը բաժանվել են խմբերի, որում խաղարկում են Եվրոպա լիգայի ու ուժեղագույն խմբում մնալու երկուական ուղեգիր: «Հոբրոն» 1-ին խմբում 24 միավորով երրորդ տեղում է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով