«Իմ «Ոսկե խաղակոշիկը» կտայի հանուն Մեսսիի` աշխարհի չեմպիոն դառնալուն». Ստոիչկով

«Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Խիրստո Ստոիչկովը հայտարարել է, որ իր գլխավոր ցանկություններից մեկը կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիին աշխարհի չեմպիոնի կարգավիճակով տեսնելն է:

«Որպեսզի իմ ընկեր Լեոն երջանիկ լինի և դադարի տխրել աշխարհի չեմպիոն չդառնալու պատճառով, պատրաստ եմ հանուն նրա տալ ԱԱ-94-ում իմ նվաճած «Ոսկե խաղակոշիկը»: Միայն թե նա չեմպիոն դառնա:

Մեսսին լեգենդ է: Ոչ ոք, երբեք չի կարող կրկնել նրա նվաճումները: Այդպիսի ֆուտբոլիստ այլևս երբեք չի լինի: Վստահ եմ դրանում, որովհետև նրան շատ վաղուց եմ ճանաչում եմ: Նրա մասին իմացա, երբ դեռ 12-13 տարեկան էր, բայց միևնույն է մինչև հիմա նա ինձ հիացնում է իր խաղով և մարդկային տեսակով»,- բուլղարացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով