Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները միանում են «սևամորթների կյանքը կարևոր է» միջազգային նախաձեռնությանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին 12 հանդիպումներում ֆուտբոլիստների շապիկների վրա ազգանվան փոխարեն գրված կլինի «Սևամորթների կյանքը կարևոր է» կարգախոսը:

Պրեմիեր լիգան աջակցեց ֆուտբոլիստների միջաղգային նախաձեռնությանը միանալու ցանկությանը: 

Մրցաշրջանի մնացած խաղերում ֆուտբոլիստների վերնաշապիկի վրա «սևամորթների կյանքը կարևոր է» խորագրին զուգահեռ կլինի նաև նաև Անգլիայի առողջապահության ազգային ծառայության տարբերանշանը, որով ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում կորոնավիրուսային համաճարակի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար:

Անգլիայի առաջնության բոլոր 20 ակումբների ֆուտբոլիստներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

«Մենք, խաղացողներս, միասնաբար կանգնած ենք ռասայական նախապաշարմունքները արմատախիլ անելու հիմքում, որտեղ էլ որ դրանք լինեն, ստեղծել բոլորի համար ներառականության, հարգանքի և հավասար հնարավորությունների գլոբալ հասարակություն՝ անկախ մաշկի գույնից կամ դավանանքիցԱյս կարգախոսը բոլոր խաղացողների, աշխատակիցների, ակումբների, պաշտոնյաների միասնության նշան է», — ասված է ֆուտբոլիստների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «սևամորթների կյանքը կարևոր են» նախաձեռնությունը ակտիվիստների միջազգային շարժում է, որոնք դեմ են սևամորթների դեմ բռնություններին: Այն առավել հայտնի դարձավ ԱՄնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, ով դաժանորեն սպանվեց իրեն ձեռբակալած  ոստիկանի կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով