Տիգրան Բարսեղյան. «Հարուստ եմ, որովհետև ունեմ ընտանիք և ընկերներ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարեղյանը հարցազրույց է տվել իր ակումբի` «Աստանայի» պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
— Տիգրան, դուք հունվարին եք դարձել «Աստանայի» ֆուտբոլիստ, հիմա արդեն հունիսն է, բայց գրեթե չեք հասցրել խաղալ նոր թիմի կազմում: Արդյո՞ք դժվար են նման ընդմիջումները հոգեբանական տեսանկյունից:
— Ինձ համար ընդհանրապես դժվար չէր: Կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ էր (ծիծաղում է):
— Իսկ ֆիզիկական տեսանկյունի՞ց: Հաջողվե՞ց կարանտինի ժամանակ ծանրաբեռնել օրգանիզմը:
-Այո մարզվում էի: Ամեն ինչ նորմալ էր:
— Կարանտինից հետո հասցրեցի՞ք ծանոթանալ քաղաքին:
— Ես այստեղ արդեն եղել էի, և հարկավոր ամեն ինչ շատ լավ գիտեմ:
— Կիզիլորդի հետ համեմատելու չէ՞:
— Կիզիլորդն ինքնատիպ գեղեցկություն ուներ, իսկ մայրաքաղաքն այլ տեսակի է:
— Պրեմյեր լիգան կրճատվել է. երեքի փոխարեն լինելու է երկու շրջան, իսկ մրցաշարից «Իրտիշի» հրաժարվելուց հետո խաղերի թիվը ավելի կկրճատվի: Դա նշանակում է, որ քիչ պարգևավճարներ կլինեն: Ցավալի՞ է:
— Նյութականն ինձ հարուստ չի դարձնում: Ես հարուստ եմ, որովհետև ունեմ ընտանիք և ընկերներ: Եվ իմ կյանքը:
— Ձեզ համար դժվա՞ր կլինի խաղալ առանց հանդիսականների:
— Ճիշտն ասած` չգիտեմ: Դեռ չեմ խաղացել այս մարզադաշտում և չգիտեմ, թե որքան երկրպագուներ էին հաճախում:
— Կորոնավիրուսի պատճառով ընդմիջումը մե՞ծ ազդեցություն կունենա Ղազախստանի առաջնության արդյունքների վրա:
— Կարող եմ միայն մեկ բան ասել. պատահականությունները պատահական չեն: Ինչպես Աստված կցանկանա, այնպես էլ կլինի:
— Այս տարի «Աստանան» արդեն նվաճել է Սուպերգավաթը: Կարո՞ղ եք գուշակել, թե ով կդառնա չեմպիոն ու գավաթակիր:
— Հուսով եմ` մենք: Ամեն ինչ կանեմ դրա համար:
Լուսանկարը` «Աստանայի» պաշտոնական կայքի