Փայլուն վերադարձ. Հոլանդը 90+5 րոպեին հաղթանակ պարգևեց «Բորուսսիային» (Տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» ծանրագույն հաղթանակ տոնեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» նկատմամբ:
Միակ գոլը գրանցվեց մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին: Վնասվածքից ապաքինված Էրլինգ Հոլանդը գլխի հարվածով եզրափակեց բարձրից փոխանցումը:
Նորվեգացի երիտասարդը Բունդեսլիգայում անցկացրած 12 խաղում 11-րդ գոլը խփեց:
Լուսյեն Ֆավրի թիմը վաստակեց 66 միավոր և մոտեցավ առաջատար «Բավարիային» (70), որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Ֆորտունան» 28 միավորով մնաց 16-րդ տեղում: