Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմը մեկնարկեց Շվեդիայի առաջնությունում

Այսօր` հունիսի 14-ին մեկնարկել է Շվեդիայի առաջնությունը: 1-ին տուրում «Գյոտեբորգը» սեփական հարկի տակ ընդունել է «Էլֆսբորգին», և 0:1 հաշվով պարտություն կրել:
Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն ընդգրկված է եղել տանտերերի մեկնարկային կազմում: Նա փոխարինվել է 72-րդ րոպեին:
2019 թվականի Շվեդիայի առաջնությունում «Գյոտեբորգը» գրավել է 7-րդ տեղը: