Մերտենսը դարձավ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Նապոլի» – «Ինտեր» պատասխան խաղում (1:1, առաջինը`1:0) տանտերերի միակ գոլը խփել է հարձակվող Դրիս Մերտենսը:
Դա բելգիացու 122-րդ գոլն էր «աձուրիի» կազմում, ինչի շնորհիվ նա դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկու:
Մերտենսը շրջանցեց նախորդ ռեկորդակիր Մարեկ Համշիկին, ով աչքի է ընկել 121 անգամ:
Երրրոդ տեղը զբաղեցնում է լեգենդար Դիեգո Մարադոնան, ով «Նապոլիի» կազմում խփել է 115 գոլ: