Մխիթարյանի մասնակցությամբ տրանսֆերային փոխանակման բանակցություններ են ընթանում

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ, որի կազմում հանդես է գալիս վարձավճարով: Իտալական ակումբն «Արսենալի» հետ քննարկում է 31-ամյա ֆուտբոլիստին եզրային հարձակվող Ջասթին Կլուվերտի հետ փոխանակելու տարբերակը, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Հենրիխի տրանսֆերը գնահատվում է 12-14 միլիոն եվրո, իսկ հոլանդացունը` 35-40: Եթե փոխանակումը կայանա, «զինագործները» կվճարեն գումարի տարբերությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան է «գայլերի» անունից այդ առաջարկն ուղարկել լոնդոնցիներին: Իտալացին նաև Կլյուվերտի գործակալն է, ինչը գործարքն ավելի է հեշտացնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով