20 և ավելի. Մեսսին թարմացրեց իր ռեկորդը

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ «Մալյորկայի» դեմ մրցավեճում (4:0): 32-ամյա ֆուտբոլիստի համար դա 20-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Արգենտինացին Լա լիգայի 12-րդ առաջնությունն անընդմեջ հատում է 20 գոլի սահմանը, տեղեկանում ենք Opta-ից: Դա նրա ռեկորդի թարմացնում  է:

Մեսսիի ֆանտաստիկ շարքը սկսվել է 2008-2009թթ. մրցաշրջանից, երբ նա 23 գոլ է խփել: Լավագույն արդյունքը 2011-2012թթ. առաջնությունում էր, երբ հարձակվողը 50 գոլ խփեց Պրիմերայում:

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում 9 տարի անընդմեջ է Լա Լիգայում 20 և ավելի գոլ խփել, իսկ Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարրան` 7 անգամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով