Աղբյուր. US Open-ը կկայանա անկախ թենիսիստների դժգոհությունից

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open) ծրագրվում է անցկացնել, ինչպես նախատեսված էր: Սպասվում է, որ ATP և WTA-ն մտադիր են հաստատել Նյու-Յորքում կայանալիք մրցաշարի մեկնարկը, որը նախատեսված է օգոստոսի 31-ին, վստահեցնում է Forbes:
Ավելի վաղ ATP-ի թոփ-100 թենիսիստների մեծ մասը դժգոհ են եղել առաջարկվող նորամուծություններին: Նման պայմաններում մտադիր չեն խաղալ 70 տոկոս թենիսիստները:
Ավելի վաղ USTA-ն առաջարկել էր մարզիկներին մեկուսացնել նույն հյուրանոցում, իսկ որակավորման փուլերը չեղարկել:
Նաև դեռ պահպանվում է հնարավորություն, որ խաղերն ներկա կլինեն երկրպագուներ: