Բարձրագույն խումբ. Գործող չեմպիոնը միավորներ կորցրեց «Նոա»-ի հետ խաղում

«Նոա» ՖԱ  — «Արարատ-Արմենիա» հանդիպումով  մեկնարկեց  ֆուտբոլի  Հայաստանի  Բարձրագույն  խմբի  23-րդ  տուրի  հանդիպումները։

Դիտարժան և լարված հանդիպման արդյունքը  որոշիչ  եղավ  առաջին խաղակեսում,  նախ  տանտերերը    հանդիպման  7-րդ  րոպեին կարողացան  առաջ  անցնել հաշվի մեջ,  «Նոայի» կազմում գոլի հեղինակ  դարձավ՝ Միխայիլ Կովալենկոն, իսկ 19-րդ  րոպեին գործող  չեմպիոնի կազմում հաշիվը  հավասարեցրեց  կենտրոնական պաշտպան՝ Սերգեյ Վակուլենկոն, 1։1։

Երկրորդ խաղակեսն անցավ էլ ավելի լարված  պայքարում,  երկու  թիմերն էլ մի քանի  հնարավորություններ ունեին հաշիվը  փոփոխելու, սակայն դա նրանց չհաջողվեց, հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի 1:1 հաշվով։

Այս տուրից  հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց  45 միավոր և  միանձնյա գլխավորում է մրցաշարային  աղյուսակը։  «Նոան» 36 միավորով կիսում է երրորդ հորիզոնականը  Գյումրու «Շիրակի» հետ։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով