Խաղավերջում ինքնագոլ. «Սևիլյան» բաց թողեց հաղթանակը (Տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրը մեկնարկեց «Լևանտե» – «Սևիլյա» մրցավեճով: Արձանագրվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:

Ընդմիջումից անմիջապես հետո Մունիր Էլ-Հադադիի փոխանցումից հետո Լյուկա դե Յոնգն առաջ է մղել հյուրերին:

Այդուհանդերձ, անդալուզցիները չեն կարողացել պահպանել հաղթանակ հաշիվը: 87-րդ րոպեին դարպասապահ Տոմաշ Վացլիկն անհաջող է հետ մղել գնդակը, որն անդրադարձել է Դիեգո Կառլոսին և հայտնվել դարպասում:

«Սևիլյան» բաց թողեց առաջատարներ «Բարսելոնային» (61 միավոր) ու Մադրիդի «Ռեալին» (59) մոտենալու հնարավորությունը: Խուլեն Լոպետեգիի թիմը 51 միավորով երրորդն է: «Լևանտեն» 35 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով