Կասիլյասը հրաժարվել է մասնակցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնի ընտրություններին

«Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հրաժարվում է Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի թեկնածու առաջադրվելու գաղափարից:

Ես կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ որոշեցի չմասնակցել Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) առաջիկա ընտրություններին: Այս որոշումս հիմնական պատճառը սոցիալական, տնտեսական և համաճարակաբանական հատուկ իրավիճակն է, որը զարգացել է մեր երկրում: Այդ է պատճառը ընտրությունները երկրորդ պլան մղվեցին:

Սա չի նշանակում, որ ես ընդմիշտ փակում եմ այս դուռը: Ես ուզում եմ, որպեսզի ընտրությունները լինեն բաց և արդար, ի օգուտ իսպանական ֆուտբոլի, բայց այս իրավիճակում ես չէի հույսըս չէի դնի այդ փաստի վրա:

Հուսով եմ, որ հաջորդ ընտրություններում ամեն ինչ հենց այդպես կլինի ինչպիսին ես պատկերացնում եմ թե՛ ինձ համար թե՛ այլ թեկնածուների համար: Ես իմ օգնությունն եմ առաջարկում Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) Լա Լիգային, Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիային և նրանց ղեկավարությանը և ուրախ կլինեմ միասին աշխատել հանուն ֆուտբոլի », — ասված է Կասիլյասի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարի: Ենթադրվում էր, որ 39-ամյա Կասիլյասը կդառնա գերատեսչության ներկայիս ղեկավար Լուիս Ռուբիալեսի հիմնական մրցակիցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով