«Մանչեսթեր Սիթին» փորձում է գնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարող է կարիերան շարունակել Անգլիայում: 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», հայտոնւմ է Cadena SER:

«Քաղաքայիններն» արդեն կապնվել են իսպանական ակումբի հետ և հարցրել, թե արդյոք մարոկկացին վաճառվում է:

Նշվում է, որ անգլիական ակումբի կողմից ավելի լուրջ քայլեր կարելի է սպասել, եթե Մարզական արբիրտարժային դատարանը (CAS) չեղարկի ՈւԵՖԱ-ի որոշումը և նրանց թույլ տա մասնակցել եվրագավաթներին:

Ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում Հակիմին դարձել է 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով