Մուսախանյանը խաղադաշտից տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ)

Բելառուսի առաջնության 13-րդ տուրի Բելշինայի դեմ խաղում (0:1) «Էներգետիկի» կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը չի կարողացել ավարտել հանդիպումը: 22-ամյա ֆուտբոլիստը երկրորդ կեսում փոխարինման մտնելուց հետո գնդակի համար օդային պայքարում բախվել է մրցակցին և դեմքով ընկել խոտի վրա:

Բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստը դեմքի ոսկորների կոտրվածք և ուղիղ ցնցում է ստացել:

Նրան շտաբ օգնության մեքենայով, հենց խաղադաշտից, տեղափոխել են հիվանդանոց:

ArmenianEnglishRussian