Ոչ Լևանդովսկին և ոչ էլ Մյուլլերը. «Բավարիայի» երկրպագուներն ընտրել են ամսվա ֆուտբոլիստին

«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաչվել է նախորդ ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ:

19-ամյա ֆուտբոլիստը ստացել է մյունխենցիների ֆուտբոլիստների ձայների 37 տոկոսը:

Կանադացին մայիսին մասնակցել է 4 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Երկրորդ տեղը գրավել է Յոսուա Կիմիխը (30%), իսկ երրորդը` Թոմաս Մյուլլերը (14%):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով