«Ռեալը» 6 անգամ է հարված հասցրել «Էյբարի» դարպասին

Իսպանայի առաջնությունում «Էյբարի» դեմ խաղում «Ռեալը» այս մրցաշրջանում ամենաքիչ հարվածները կատարեց, հայտնում է Opta Sports-ը Twitter-յան իր էջում:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում «Արքայական ակումբը» 6 հաված է կատարել հակառակորդի դարպասին որից 3-ը՝ եղել են նպատակային: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմի համար սա ամենավատ ռեկորդն էր:
Հիշեցնենք, որ 28-րդ տուրում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Էյբարին»: Հաղթողների թվում էին՝ Թոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը և Մարսելոն: Էյբարի համար միակ գոլի հեղինակ դարձավ Բիգասը:
«Ռեալը», վաստակելով 59 միավոր, մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: «Էյբարը» 27 միավորով 16-րդ տեղում է: Հաջորդ տուրում«Ռեալը» հունիսի 18-ին տանը կհյուրընկալի «Վալենսիային»: Էյբարը, իր հերթին, կխաղա «Ատլետիկ»-ի հետ: