Ռմբարկու-պաշտպանը. Ռամոսը ռեկորդ կրկնեց

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Էյբարի» դեմ խաղում (3:1) խփած գոլը ռեկորդային էր Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի համար:

Իսպանացին Լա Լիգայում իր 67-րդ գոլն է խփել: Ամենաարդյունավետ պաշտպանների ցանկում նա հավասարվել է Պրիմերայի պատմության ռեկորդակիր, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանին:

Ի տարբերություն հոլանդացու, Ռամոսն իր գոլերից ընդամենը 11-ն է խփել 11-մետրանոց հարվածով: Կումանը նշակետից անվրեպ է եղել 46 անգամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով