Ռուսաստանում ծրագրում են ավելի շատ երկրպագուների մարզադաշտ թողնել

Футбол. 29 февраля 2020 года. Москва. 20-й тур РПЛ. Чемпионат России. «ВТБ Арена – Центральный стадион «Динамо» им Л.Яшина». "Динамо" (Москва) - "Спартак"(Москва) - 0:2. Общий вид. Снегопа. Аншлаг Фото Дарья Исаева «СЭ» / Canon EOS-1D X Mark II

Sport-Express-ի տեղեկությամբ` Ռուսաստանի առաջնության վերսկսումից հետո կարող են ոչ թե նախատեսվածի պես մարզադաշտը տեղավորող 10 տոկոս երկրպագուների ներս թողնել, այլ այդ թիվը եռապատկել` հասցնելով 30 տոկոսի: Դեռ ընթանում են քննարկումներ. շուտով վերջնական որոշում կկայացվի:

Ամենայն հավանականությամբ, նման տարբերակի հնարավորություն կլինի հուլիսի սկզբից, իսկ առաջնությունը կմեկնարկի 10 տոկոս երկրպագուներով: Ֆուտբոլասերների թվի եռապատկումը կօգնի գրանդ ակումբներից «Սպարտակին», ԲԿՄԱ-ին և «Զենիթին», որոնք մեծ թվով աբոնեմենտներ են վաճառել:

Ավելի վաղ հենց աբոնեմենտ ունեցող երկրպագուներին է տրվել նախապատվություն խաղերին հաճախելու թույլտվություն սահմանելիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով