«Վանը» կամային հաղթանակ տոնեց և գրեթե հասավ առաջատարին (Տեսանյութ)

Հայաստանի առաջին խմբի 24-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել է «Ալաշկերտ-2»-ին և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել:

Արդեն 8-րդ րոպեին ալաշկերտցիների հարձակվող Ախմեդ Ջինդոյանը գեղեցիկ անհատական անցումով բացել է հաշիվը: Չարենցավանցիներին փրկել է թիմի ռմբարկու Ուիլֆրիդ Էզան, ով 53-րդ ու 72-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ դուբլի հեղինակ է դարձել:

Կարեն Բարսեղյանի թիմը վաստակել է 58 միավոր, հավասարվել «Լոկոմոտիվին» և արդեն ընդամենը 2 միավոր է զիջում առաջատար «Վեստ Արմենիային»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով