Տյագո Սիլվան առաջարկ է ստացել Անգլիայից

ՊՍԺ-ի պաշտպան Տյագո Սիլվան կարող է կարիերան շարունակել Անգլիայում: 35-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել «Էվերթոնից», գրել է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Լիվերպուլցիները բրազիլացուն առաջարկել են 1 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով: Սիլվան պահանջում է 2 տարվա լիարժեք պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պաշտպանը լքում է ՊՍԺ-ն, որի հետ պայմանագիրն ավարտվելու է հունիսի 30-ին: