Տոկիոյի նահանգապետի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում չեղարկել Օլիմպիական խաղերը

Տոկոյի նահանգապետի թեկնածու Տարո Յամամոտոն հայտարարել է, որ նրա ծրագրի գլխավոր կետերից մեկը կլինի Ճապոնիայի մայրաքաղաքում 2021 թվականին նախանշված ամառային Օլիմպիական խաղերի չեղարկումը:

Հունիսի 14-ին նախկին դերասանը պաշտոնապես դարձել էր նահանգապետի թեկնածու:

Յամամոտոն նաև խոստացել է ընտրվելու դեպքում Տոկիոյի բոլոր բնակիչներին 100 հազար յեն (մոտ 1000 դոլար) վճարել որպես օգնություն կորոնավիրուսի ժամանակ առաջացած կարիքների համար:

Տոկիոյի նահանգապետի ընտրությունները կայանալու են հուլիսի 5-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով