Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» ֆանտաստիկ պայքարում զիջեց «Շիրակին»

Ֆուտբոլի  Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ  տուրում Երևանի «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում Հյուրընկալեց Գյումրու   «Շիրակին»։

Առաջին խաղակեսում երկու  թիմերը  ունեցան մեկական  իրական  հնարավորություն  հանդիպման հաշիվը  բացելու, սակայն  երկու  դեպքում էլ վստահ խաղացին երկու  թիմերի  դարպասապահները,  իսկ  թիմերը  ընդմիջման գնացին  գոլազուրկ  ոչ-ոքի արդյունքով։

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի լարված պայքարում, ինչի  արդյունքում  հանդիպման 76-րդ  րոպեին  «Շիրակի»  և  առաջնության լավագույն ռմբարկու՝ Մորի Կոնեն բացում է հանդիպման  հաշիվը, իսկ  իր գոլերի  պաշարը  հասցնում  18-ի։

Ֆանտաստիկ ստացվեց հանդիպման վերջնամասը։  «Ալաշկերտի»  ֆուտբոլիստները կարողացան հավասրեցնել հանդիպման  հաշիվը,  Կամառայի ձախ  եզրից կատարած փոխանցումից հետո  գեղեցիկ  գոլի հեղինակ  դարձավ Գուստավո Մարմենտինին, 1։1։  Այնուամենայնիվ  գյումրեցիները մրցավարի ավելացված երկրորդ  րոպեին կարողացան  հաղթական գոլը հեղինակել,  անչափ  գեղեցիկ  գոլի  հեղինակ  դարձավ  Ուռոշ նենադովիչը, 1։2։

Այս  հաղթանակից  հետո  «Շիրակը» վաստակեց  39 միավոր  և  բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ  հորիզոնական։  «Ալաշկերտը» 37 միավորով  երրորդն է։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով