Գատտուզոն մարզումից վռնդել է «Նապոլիի» ֆուտբոլիստին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատտուզոն խիստ պատժի է ենթարկել թիմի եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոյին:

Մեքսիկացին մարզումից վռնդվել է անլուրջ վերաբերմունքի պատճառով, հայտնում է Corriere dello Sport-ը:

Ուշագրավ է, որ «Նապոլին» ներկայումս նախապատրաստվում է «Յուվենտուսի» դեմ Իտալիայի գավաթի եզրափակչին, որը կայանալու է հունիսի 18-ին:

Հիշեցնենք, որ «Նապոլին» Լոսանոյի տրանսֆերը մեկ տարի առաջ ՊՍՎ-ից գնել է 38 միլիոն եվրոյով:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով