Գետժի. «Եթե ես հաղթեմ Նուրմագամեդովին, ապա Մաքգրեգորը կվերադառնա»

UFC-ի  թեթև  քաշային կարգի  ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գետժին  ենթադրում է, որ Քոնոր Մաքգրեգորը, ով ավելի վաղ երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, կմտքափոխվի ու կվերադառնա մեծ ռինգ, եթե  UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Նուրմագամետովը պարտվի  իրեն։ Հիշեցնենք, որ Գետժի-Նուրմագամետով մենամարտը պլանավորված է  այս տարվա սեպտեմբեր ամսին։

«Կարծում եմ Քոնորը նորից կմենամարտի, նա սպասում է իմ և Հաբիբի մենամարտի արդյունքին,  եթե  ես նրան հաղթեմ, ապա Քոնորը միանշանակ կվերադառնա։  Եթե հաղթի Հաբիբը, ապա  ես վստահ չեմ։

Ինչպես էլ  այդ մենամարտը ավարտվի, միևնույնն է, նա լեգենդ է, ու դա նրանից  չես խլի։  Նա հասել է  այն բարձունքին, որը երազում է  ցանկացած մարզիկ։  Խոնարհվում եմ նրա  առաջ,  բայց անհամբեր սպասում եմ  թե  երբ եմ հարվածելու նրա  դեմքին»։ Պատմել է Գետժին  ESPN-ին տված հարցազրույցում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով