«Եթե նա վնասվածքներ չստանար, մեկ միլիոն գոլ կխփեր». Կարծիք բրազիլացի Ռոնալդոյի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը հիացական խոսքեր է ասել Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկու Ռոնալդոյի մասին:

«Եթե հիմա շատ երեխաների հետ խոսես բրազիլացի Ռոնալդոյի մասին, նրանք այնպես ձեզ կնայեն, կարծես երեք գլուխ ունեք, որովհետև չգտեն, թե նա ով է: Եթե նա վնասվածքներ չստանար` յուրաքանչյուր տարի կհաղթեր «Ոսկե գնդակը» և «Ոսկե խաղակոշիկը», իսկ կարիերայի ընթացքում մեկ միլիոն գոլ կխփեր: Նա իսկական, կատարյալ ֆուտբոլիստ էր:

Իհարկե, հիմա կասեն, որ Կրիշտիանուն նրա մակարդակում է, որովհետև պորտուգալացուն այս պահին ենք տեսնում, այդ թվում երեխաները, բայց եթե չլինեին Ռոնալդոյի վնասվածքները…»,- Քոուլի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն հանդես է եկել «Բարսելոնայի», «Ռեալի», «Ինտերի» և «Միլանի» պես թիմերում: Նա 3 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և 2 անգամ ստացել է «Ոսկե գնդակը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով