Ինսայդեր. ՊՍԺ-ի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բորուսսիա»

«Պարի Սեն-Ժերմենի» աջ պաշտպան Տոմա Մենյեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսսիայում»:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ գերմանական ակումբը և բելգիացի ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր են համաձայնեցրել:

28-ամյա խաղացողը դորտմունդցիներին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի 30-ին սպառվելու է ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը:

«Բորուսսիայում» Մենյեն կդառնա Աշրաֆ Հակիմիին փոխարինողը, ով 2 տարվա վարձակալությունից հետո վերադառնում է Մադրիդի «Ռեալ», որի հետ գործող պայմանագիր ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով