Մխիթարյանի մասնակցությամբ տրանսֆերային փոխանակմանը Ֆոնսեկան դեմ է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան դեմ է ներկայումս քննարկվող գործարքին: «Ռոման» շատ գոհ է Հենրիխի վարձակալությունից ու փորձում է նրա հետ ամբողջական պայմանագիր կնքել: Այդ պատճառով «Արսենալի» հետ քննարկում է հայ ֆուտբոլիստի ու եզրային հարձակվող Ջասթին Կլյուվերտի փոխանակումը: Բրիտանական Metro պարբերականը նշում է, որ այդ տարբերակին դեմ է Ֆոնսեկան, քանզի հույսեր է կապում հոլանդացու հետ:

Այդուհանդերձ պորտուգալացին շատ է ուզում իր թիմիում տեսնել նաև Մխիթարյանին, և հռոմեական ակումբին կոչ է անում գնել տրանսֆերը` առանց փոխանակման:

Ներկայումս Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո, իսկ Կլյուվերտինը` 35-40: Եթե փոխանակում կայանա, «Արսենալը» կվճարի գումարի տարբերությունը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով