The Times. «Մանչեսթեր Յունայթեդը» 150 միլիոն եվրո է առաջարկել «Բարսելոնայի» տաղանդի համար

Նոր տեղեկություն է տարածվել «Բարսելոնայի» պատանի հարձակվող Անսումանե Ֆատիի ծառայություններով «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: The Times-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը պատրաստ է եղել ընդհանուր պարգևավճարների հետ միասին 150 միլիոն եվրո վճարել 17-ամյա ֆուտբոլիստի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հրաժարվել է Ֆատիին վաճառել 100 միլիոնի դիմաց: Հարձակվողի հրաժարագինը 170 միլիոն եվրո է կազմում:

Հիշեցնենք, որ Ֆատին ընթացիկ մրցաշրջանում, 16 տարեկան հասակում նորամուտը նշեց կատալոնական թիմի կազմում: Նա Պրիմերայի 16 խաղում 4 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով