«Բարսելոնան» հաղթեց «Լեգանեսին» և կրկին առաջ պոկվեց «Ռեալից» (Տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»:

42-րդ րոպեին կատալոնական թիմին առաջ մղեց 17-ամյա Անսու Ֆատին: 65-րդ րոպեին Անտուան Գրիզմանն արդյունավետ եզրափակեց Նելսոն Սեմնեդուի փոխանցումը, սակայն տեսակրկնության համակարգի միջոցով պարզվեց, որ դրանից առաջ խաղից դուրս վիճակ կար և գոլը չեղարկվեց: Անմիջապես հետո Լիոնել Մեսսին փայլուն անցում ձեռնարկեց և 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց: Գնդակին մոտեցավ հենց արգենտինացին, ով առաջնությունում իր 21-րդ գոլը խփեց:

Այսպիսով, Կիկե Սետյենի թիմը վաստակեց 64 միավոր և կրկին առաջ պոկվեց երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալից» (59): «Սերուցքայինները» վաղը կընդունեն «Վալենսիային»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով