Եվրոպայի լիգան քառորդ եզրափակչից կշարունակվի Գերմանիայի 4 քաղաքներում

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ կորոնավիրոսի պատճառով հարկադրված փոխել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության ձևաչափը: Քառորդ եզրափակչից սկսած մրցաշարը կշարունակվի Գերմանիայում` Գելզենկիրխեն, Դյուսելդորֆ, Քյոլն և Դույսբուրգ քաղաքներում: Հանդիպումները կկայանան օգոստոսի 10-21-ը:
1/8 եզրափակչի հանդիպումներում, որոնցում առաջին խաղերն արդեն կայացել են, կունենան պատասխան մրցավեճեր: Դրանք նախատեսված են օգոստոսի 5-6-ին:
Քանի որ «Սևիլյա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» զույգերում առաջին խաղերը չեն կայացել, դիմակայության ելքը կոորշվի մեկ մրցավեճով:
Լեհական Գնդանսկը, որը պետք է ընդուներ եզրափակիչ հանդիպումը, դա կանի 2021-2022թթ. մրցաշրջանում: