NEWS.am Sport. Հայաստանի հավաքականում խաղալու հրավեր «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպանին

Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։
NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․մայիսից եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։
Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» եւ «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 20 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի ու 5 գոլային փխոանցման հեղինակ: