Մեսսին նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ. հայտնի են որոշ մանրամասներ

«Բարսելոնան» ու թիմի հարձակվող Լիոնել Մեսսին նոր պայմանագիր համաձայնեցնելու վերջնական փուլում են:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ինչպես գործող համաձայնագրում է, այնպես էլ նորում` արգենտինացին իրավունք կունենա յուրաքանչյուր մրցաշրջանից հետո մինչև հունիսի 10-ն անվճար հեռանալ կատալոնական ակումբից: Այդ կետը հիմնականում նախատեսված է այն դեպքերի համար, եթե թիմի ավագը որոշի ավարտել կարիերան կամ վերադառնալ Արգենտինա:
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: