Պաշտոնական. Չեմպիոնների լիգան քառորդ եզրափակչից սկսած կանցկացվի Լիսաբոնում

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ փոխել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ձևաչափը:

Քառորդ եզրափակչից սկսած բոլոր խաղերը կայանալու են Լիսաբոնում: Երկխաղյա դիմակայությունների փոխարեն կլինեն մեկ հանդիպումներ:

Քառորդ եզրափակիչները կկայանան օգոստոսի 12-15-ը, կիսաեզրափակիչները` օգոստոսի 18-19, իսկ եզրափակիչ նախանշված է օգոստոսի 23-ին:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի ուղեգիր են արդեն նվաճել «Ատլետիկոն», «Ատալանտան», ՊՍԺ-ն և «ՌԲ Լեյպցիգը»:

1/8 եզրափակչի «Բարսելոնա» — «Նապոլի» (առաջինում` 1:1), «Յուվենտուս» – «Լիոն» (0:1), «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» (2:1) և «Բավարիա» – «Չելսի» (3:0) պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 7-8-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով