Ալեքսանդր Գրիգորյան. «Ինձ չի գոհացնում Արամ Բարեղամյանի խաղը»

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Գանձասար-Կապանի» դեմ մրցավեճից (1:1) հետո բացատրել է, թե ինչու է երկրորդ անընդմեջ խաղում փոխարինում թիմի ավագ Արամ Բարեղամյանին:

«Բարեղամյանը ֆիզիկապես լավ է պատրաստ: Կարծում եմ` նա պատրաստ է խաղալ 90 րոպե: Բայց ինձ չի գոհացնում, թե նա ինչպես է խաղում:

Հարցեր ունեմ նրա խաղի վերաբերյալ: Նա այդ մասին տեղյակ է, բայց չի շտկում»,- ասել է մարզիչը:

ArmenianEnglishRussian