«Այլ կերպ չէր կարող լինել». Էդգար Մանուչարյանը «Փյունիկից» ստացել է իրեն հասանելի գումարը

«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է, որ «Փյունիկից» ստացել է այն գումարը, որը նրան հասանելի էր պայմանագիրը խզելու պատճառով:

«Չնայած Արթուր Սողոմոնյանի մեծ ջանքերի, ով չէր ցանկանում փոխհատուցել ինձ հասանելիք գումարը: Ես ստացա այն, ինչ պետք է ստանայի ուրիշ ձև չէր կարող լինել, ես իմ հասանելիքը միշտ ստանում եմ, կապ չունի ե՞րբ, որտե՞ղ….

Ես «Փյունիկի» դեմ սկիզբից էլ ոչինչ չեմ ունեցել, հոգով, սրտով սիրում եմ այն ակումբը, որտեղ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Պաշպանեք ձեր իրավունքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուչարյանը:

Ավելի վաղ Մանուչարյանը հայտարարել է, որ ձմռանը նրա հետ պայմանագիրը խզվել էր ակումբի նախաձեռնությամբ` միակողմանի կերպով, այլ ոչ թե հայտարարվածի պես երկկողմանի համաձայնությամբ: Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի` «Փյունիկը» պարտավոր է վճարել մինչև հունիս նախատեսված պայմանագրի ամբողջ աշխատավարձը, ինչի պատճառով նա դիմել էր ՀՖՖ: Ֆեդերացիան բավարարել էր դիմումը և երևանյան ակումբին պարտադրել վճարել գումարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով