Կորոնավիրուսով վարակված «Ռոստովին» պարտություն կգրանցե՞ն. «Սոչիի» տգեղ որոշումը

Ռուսաստանի առաջնությունում վաղը պետք է կայանար «Սոչի» – «Ռոստով» հանդիպումը, սակայն հյուրերը երեկ անցել են 14-օրյա մեկուսացման, քանի որ թիմի 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այն տարածվել կիսապաշտպան Խորեն Բայրամյանից, իսկ այդ 6 ֆուտբոլիստների հետ շփվել են բոլոր խաղացողները և մարզիչները:

«Ռոստովը» չի կարողանա մասնակցել խաղին, սակայն հույս ուներ, որ այն կհետաձգվեր: Բայց դա տեղի չունենա, քանի որ «Սոչին» պաշտոնապես դեմ է արտահայտվել: Վերջինս նշել է, որ Պրեմյեր լիգան թույլ է տվել մրցակցին երիտասարդական կազմը դուրս բերել կամ խաղալու հնարավորություն տալ այն ֆուտբոլիստներին, որոնք չեն վարակվել:

Այսպիսով, եթե մինչև վաղը ոչինչ չփոխվի, «Ռոստովին» կգրանցի տեխնիկական պարտություն (0:3):

Ուշագրավ է, որ դեկտեմբերին «Սոչիի» 10 ֆուտբոլիստների մոտ միաժամանակ նշիկաբորբ (անգինա) էր ախտորոշվել: Այդ ժամանակ նրանց առաջիկա մրցակից «Օրենբուրգն» ընդհառաջել էր և համաձայնել հետաձգել խաղը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով