Ուսուցիչն ընդդեմ աշակերտի. «Մանչեսթեր Սիիթին» շանս չտվեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության վերսկվելու օրը «Մանչեսթեր Սիթին» 28-րդ տուրի շրջանակում ընդունել է «Արսենալին»: Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3:0 հաշվով հաղթել է նրա բազմամյա օգնական Միկել Արտետայի թիմին:

Ընդմիջումից առաջ Ռահիմ Սթերլինգը եզրափակել է խորքից Կևին դե Բրյունեի կատարած փոխանցումը: Երկրորդ կեսի սկզբում Ռիյադ Մարեզի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Դավիդ Լուիսը: 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է Դե Բրյունեն: 90+1 րոպեին էլ հաշիվը խոշոր է դարձրել Ֆիլիպ Ֆոդենը:

«Քաղաքայինները» վաստակել են 60 միավոր և ավելի ամրապնդվել երկրորդ տեղում: «Արսենալը» 40 միավորով մնացել է 9-րդ հորիզոնականում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով