Պաշտոնական. Տիմո Վերները դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի մասին: Լոնդոնյան ակումբն ու գերմանացի ֆուտբոլիստը 5 տարվա ժամկետով պայմանագիր են ստորագրել:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 53 միլիոն եվրո: Այդ գումարի 15 տոկոսը փոխանցվելու է 24-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբին` «Շտուտգարտին»:

Ընթացիկ մրցաշրջանը Վերներն ավարտելու է «Լեյպցիգի» կազմում: Նա հուլիսին է միանալու «Չելսիին», և ցլերի կազմում օգոստոսին չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 32 խաղում Վերները դարձել է 26 գոլի ու 34 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով