Պիկեն պատմել է` ինչ է Շակիրային ասել առաջին ժամադրության ժամանակ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, թե ինչպես է ծանոթացել աշխարահռչակ երգչուհի Շակիրայի հետ, ով հետագայում դարձել է նրա երեխաների մայրը:
«Շակիրայի հետ սկսել ենք հանդիպել Մադրիդում` 2010 թվականի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ: Առաջին ժամադրության ժամանակ նրան խոստացա, որ մենք կրկին կհանդիպենք Մունդիալի եզրափակչի ժամանակ: Ես միշտ այդպես համարձակ եմ եղել:
Նա երգում էր եզրափակչի արարողության ժամանակ, իսկ ես վստահ էի, որ մենք հաղթելու ենք այդ խաղը: Արդյունքում, Ինյեստան խփեց գոլը և ամեն ինչ պարզ դարձավ:
Մունդիալի օրերին նույնպե՞ս հանդիպում էի Շակիրային: Իհարկե»,- ասել է կատալոնացին:
Հիշեցնենք, որ Իսպանիան 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն` եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Նիդեռլանդներին: