«Փյունիկն» օգտվել է մեկ անցանկալի մրցավար ընտրելու հնարավորությունից (Տեսանյութ)

Օրերս հայտնի է դարձել, որ մրցաշրջանի վերսկսումից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին հնարավորություն է տվել նշել մեկ մրցավարի անուն, ով չի սպասարկի նրանց մասնակցությամբ խաղերը:

Sportx.am-ը «Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ ակումբն օգտվել է այդ հնարավորությունից: Երևանցիները նշել են Արտակ Սիմոնյանի անունը:

Նախորդ մրցաշրջանի վերջում հենց Սիմոնյանն էր սպասարկել սկանդալային «Լոռի» – «Փյունիկ» հանդիպումը (2:2), որում բացահայտ 11-մետրանոց չի նշանակել Էրիկ Վարդանյանի նկատմամբ խախտման համար: Նշված սխալի պատճառով ՀՖՖ-ն որակազրկել է մրցավարին:

Այդ խաղում կորցրած միավորները չեն բավարարել «Փյունիկին» չեմպիոն դառնալու համար:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով