Գևորգ Ղազարյանը երկարաձգել է իր ակումբի հետ գործող պայմանագիրը մինչև 2023 թվական

Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի «ԱԷԼ Լիմասոլի» հարձակվող Գևորգ Ղազարյանը երկրաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը մինչև 2023թ.:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը 2019-ին պորտուգալական «Շավիշ» ակումբից է տեղափոխվել «ԱԷԼ Լիմասոլի», որի հետ ուներ մինչև 2021թ. գործող պայմանագիր:

Ղազարյանը «ԱԷԼ Լիմասոլի» կազմում անցկացրել է երեք հանդիպում, սակայն դեռևս չի դարձել գոլի հեղիակ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով