Լա Լիգա. Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային»

Իսպանիայի  առաջնության 29-րդ տուրի  կենտրոնական  խաղում  Մադրիդի «Ռեալը»  սեփական հարկի  տակ  խոշոր՝ 3։0 հաշվով  հաղթեց  «Վալենսիային»։

Հանդիպման որոշիչ  հատվածը  եղավ  երկրորդ խաղակեսը,  մադրիդցիները  երեք   անպատասխան  գնդակ  ուղարկելով Չղչիկների դարպասը  վճռեցին խաղի ելքը։ Նախ  61-րդ  րոպեին հաշիվը  բացեց  Կարիմ Մենզեման,  74-րդ  րոպեին  Մարկո  Ասենսիոն  կրկնապատկեց հաշիվը, իսկ  86-րդ  րոպեին Կարիմ Բենզեման իր հաշվին  դուբլ  ձևակերպելով  վերջակետ դրեց  հանդիպմանը։

Այս խաղւց  հետո  մադրիդցիները վաստակեցին 62  միավոր և  գտնվում են մրցաշարային աղյուսակի  երկրորդ  հորիզոնականում։  «Վալենսիան»  43 միավորով 8-րդ  հորիզոնականում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով