Կատալոնական «Բարսելոնան» հաղթեց դատավարությանը ընդդեմ նախկին ֆուտբոլիստ Նեյմարի

28-ամյա ֆուտբոլիստը  դատական ​​հայց էր ներկայացրել կատալոնական ակումբի դեմ ՝ պահանջելով նրան վճարել 43,6 միլիոն եվրո՝ որպեսբոնուս 2016-ին պայմանագիրը թարմացնելու համար, որից մեկ տարի անց բրազիլացին հեռացել էր կատալոնական ակումբից ՝ տեղափոխվելով ՊՍԺ:

Դատարանը մերժել է Նեյմարի հայցը:  Ավելին, քննության ընթացքում պարզ է դարձել, որ «Բարսելոնան» կատարել է իր պարտականությունները, իսկ Նեյմարն ակումբի նկատմամբ պարտավորություններ ունի: Բրազիլացին պարտավորվել է վճարել «Բարսելոնային» 6,7 միլիոն եվրո:  Նեյմարն իրավունք ունի նաև բողոքարկելու դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2013 — 2017 թվականներին:  2017-ին նա տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց:

«Կապտանռնագույնների» կազմում՝ բրազիլացին երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և մեկ անգամ դարձել Սուպերգավաթի հաղթող:  Նա նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային գավաթի խաղարկություններում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:  Մինչդեռ, ՊՍԺն մտադիր չէ հրաժարվել ֆուտբոլիստից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով